Միշտ միասին՝ մեր սիրելի Այբբենարան

28.04.2016 թվ.«Վիդրոջենյա»Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանի դասվար Լիլի Անտոնյանը կազմակերպել էր իր փոքրիկ սաների ավարտական հանդեսը:

1

Ընկեր Անտոնյանի հայրենասիրական, նորարար և հայեցի մտահղացումների շնորհիվ աշակերտները հավուր պատշաճի ներկայացրին իրենց գիտելիքները, հրաժեշտ տվեցին իրենց առաջին գրքին`  Այբբենարանին, որը, իրավամբ, գիտության դռները բացելու առաջին ու ամենակարևոր բանալին է: Ընկեր Անտոնյանին և աշակերտներին մեծապես օգնել էին նաև ծնողները:Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Ալբերտ Բրուտյանը, փոխտնօրեն Վեներա Մկրտչյանը, բազմաթիվ ուսուցիչներ ու ծնողներ:
Միջոցառումը, որը հագեցած էր ուսուցողական նյութերով, երգերով, պարերով ու հեքիաթային մոտիվների մերօրյա ներկայացմամբ, արժանացավ տնօրինության, ուսուցիչների և ծնողների բարձր գնահատականին, խորին շնորհակալության ու հիացմունքի խոսքերին: Ընկեր Անտոնյանը միջոցառման ավարտին ներկաների ուշադրությունը հրավիրեց զարդարանքի մաս կազմող «Այբ», «Բեն», «Գիմ» տառերին, որոնք ներկայացված հայոց եռագույնի երանգներով, և ասաց.
_«Այբ»-ը արևն է, «Բեն»-ը` բարևը, «Գիմ»-ը ` գարունը… Սիրելի’ սաներ, հարգելի’ հյուրեր, թող այս և բոլոր գարունները խաղաղ և արևավառ լինեն մեր հայրենիքում…
23Վերջում ընկեր Բրուտյանը աշակերտներին հանձնեց «Գրաճանաչության վկայական»-ները և 1-ին «  4 5Ա» դասարանի աշակերտների առաջին նկարների հավաքածուն: Իսկ ծնողները ընկեր Անտոնյանին հանձնեցին Շնորհակալագիր` այս ամիսների տքնաջան աշխատանքի համար:

«Դառնանք դեպի տուն»

2016թ. մարտի 14-ին Վանաձորի հ.28 հիմնական դպրոցի VIա դասարանը (դասղեկ՝ Ա. Պապանյան) կազմակերպել էր միջոցառում «Դառնանք դեպի տուն» խորագրով։ Հեքիաթի հերոսներ Ուստիանի ու Նազարի միջև «կենցաղային» վեճն ստիպեց Նազարին աշխատանքի, լավ կյանքի փնտրտուքով դեգերել ամբողջ աշխարհով։ Եվ ամեն տեղ էլ հանդիպեց պանդուխտ հայերի, որոնց ծանր ու չարքաշ աշխատանքին գումարվել էր հայրենի հողի ու ջրի, հարազատների սիրտ մաշող կարոտը։ Նազարի ճանապարհորդությունն ուղեկցվում էր տվյալ երկրի մասին գեղեցիկ տեսանյութով, ազգին բնորոշ երգով ու պարով։

Միջոցառման ավարտին բախտակից պանդուխտներով միավորվեցին ու մեր ավանդական քոչարին պարեցին մեր քարքարոտ, բայց հարազատ հողի վրա։

Միջոցառումը նպատակ ուներ երեխաների մեջ դաստիարակել հայրենասիրություն, պատասխանատվություն սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ, սեփական հողում սեփական խնդիրները լուծելու վճռականություն։

Միջոցառումն ուղեկցվեց պանդխտության, հայրենասիրության թեմայով գրված մեր գրական գոհարների գեղեցիկ մեկնաբանությամբ.

«Ա՜խր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ …»

«ԲԱՐԻՆ ԱՐԱ»

SAM_1828 Բարին արա համաքաղաքային ակցիայի շրջանակներում Վանաձորի հ.28 հիմնական դպրոցի Iա դասարանի աշակերտները դասվար Լիլի Անտոնյանի հետ այցելեցին զինվորական զորամաս:
Ողջու՜յն, զինվոր…
…Ու հանդիպեցին զինվորների և 7-ը չբոլորած փոքրիկների հայացքներն ու ձեռքերը: Մի քիչ վախ ու մի քիչ զարմանք աչքերում Iա դասարանցիները երգեցին ու պարեցին զինվորների համար: Հուզիչ էին նաև զինվորների երգերը , որոնց ձայնակցում էին նաև աշակերտները: Գեղեցիկ փաթեթավորված փոքրիկ նվերները զինվորներն ընդունեցին մեծ սիրով: Մայրիկների ձեռքով պատրաստված  8 թվի տեսքն ունեցող անուշահամ տորթը, որ խորհրդանշում էր <<Բարին արա>> ակցիայի 8 տարին, փոքրիկները հյուրասիրեցին զինվորներին՝ նրանց ցանկանալով բարի ու խաղաղ ծառայություն:
…Թող անամպ լինի երկինքդ, փոքրի՛կ…image (79) SAM_1829  image (74)image (78)SAM_1825

«Ա» տառի շնորհանդես

2015թ. հոկտեմբերի 15-ին Վանաձորի հ.28 հիմնական դպրոցի Iա դասարանում իսկական տոն էր՝<<Ա>> տառի շնորհանդես: Ա տառը երեխաները գտան արջի բերած արկղից՝ նրան խոստանալով անուշահամ տանձ: Աշակերտների աչքի առջև ծնվեց մեսրոպյան այբուբենի առաջին տառը ՝Այբիկը: Նրանք ա տառով սկսվող բազմաթիվ իրեր նվիրեցին Այբիկին , մաղթեցին ա-ով սկսվող բազում մաղթանքներ: Մեծատառ և փոքրատառ ա տառերին դասվար Լ.Անտոնյանը հայկական ավ20151015_110932 image (22) SAM_1528 SAM_1570 SAM_1572անդության համաձայն, լավաշներն ուսերին, ճանապարհեց դեպի զարմանահրաշ տառերի աշխարհ: Երեխաները  միաժամանակ իրենց մագնիսական գրատախտակներին գրեցին ա տառը, որը երբեք չեն մոռանա:
Դասի ընթացքում երեխաները շատ հանելուկներ գուշակեցին և շուտասելուկներ ասացին, երգեցին ու պարեցին: Երաժշտության հնչյունների տակ հավաքեցին Ա տառը՝ մասերով: Մեծ ոգևորությամբ նրանք <<հրաշք տախտակների>> վրա պատրաստեցին ա տառ ունեցող առարկաներ: Կարճ ժամանակում դասվարը կարողացել էր երեխաներին սովորեցնել նաև խմբերի բաժանվել: Նրանք խմբային աշխատանքը կատարեցին արագ, լուռ և ճիշտ: Դասարանը կահավորված էր շատ գեղեցիկ, պատին մրցույթ էր Ա տառերի, որոնք պատրաստված էին ամենատարբեր առարկաներից: Ամեն ինչ կազմակերպված էր մանրակրկիտ ձևով, յուրօրինակ մտահղացումներով : Դասի վերջում աշակերտները ճաշակեցին Ա տառի ամենահամեղ տորթը: Անկրկնելի պահերով դասն արժանացավ ներկաների բարձր գնահատականին: Այդ օրը անջնջելի կմնաևա աշակերտների և ծնողների հիշողության մեջ:

«Ա» տառի շնորհանդես

5    2015թ. հոկտեմբերի 14-ին Վանաձորի հ.28 հիմն. դպրոցի Iբ դասարանում տեղի ունեցավ «Ա» տառի շնորհանդեսը ։ Դասվար Տ. Վարդանյանը տառերի կախարդական աշխարհ տանող դուռը լուսավոր բավիղներով էր շրջապատել։ Երեխաներից յուրաքանչյուրն  ուրույն ձևով,  ուրախ ու թեթև անցավ առաջադրված ճանապարհը՝ հետաքրքրաշարժ հարցերով, հանելուկներով, երգ ու պարով լեցուն։2

Մ. Մաշտոցը, ստեղծելով հայոց այբուբենը, առաջինը թարգմանեց Աստվածաշունչը։ Տ. Վարդանյանը երեխաներին դասավանդեց նույն ակնածանքով վերաբերվել  իրենց առաջին գրքին՝  «Այբբենարանին»։

Միջոցառումն  ավարտվեց Սուրբ Մաշտոցին ուղղված երդումով և մանկական աղոթքով առ Աստված՝ իրենց դժ1վարին ու հետաքրքիր ուղին պատվով հաղթահարելու։34

Տնօրենի պարգևատրում

12113512_1910154822542310_8308574285553918878_o2015թ.-ի հոկտեմբերի 5-ին Վանաձորի հ․28 հիմնական դպրոցի տնօրեն Ալբերտ Բրուտյանը պարգևատրվեց ՀՀ Երկրապահ կամավորականների միության և ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մ.Ս. Գրիգորյանի կողմից <<ԵԿՄ 20 ՏԱՐԻ>> Հոբելյանական մեդալով։12095215_1910156619208797_3434489069066118917_oIMG_20151005_113512

Պարգևատրում

05.10.2015թ. ուսուցչի օրվա առթիվ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատվոգրով  պարգևատրվել է Վանաձորի հ.28 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Անուշ Ավագյանը։ Սրտագին շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ։

57

ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳ 2015-2016

DSC_1312a Սեպտեմբերի 1-ը հայերիս համար մեծ խորհուրդ ունի, քանի որ նրանով է բացվում դպրության արշալույսը։ Յուրաքանչյուրիս հոգում բոցավառվում է մի անմեկնելի զգացողություն։ Ազդարարվում է իմացության անեզր բարձունքները նվաճելու մի նոր սկիզբ։
Սեպտեմբերի 1-ը ուսումնական տարեմուտ է, որը առանձնակի շուք է ստանում, դառնում անմոռաց տոն։ Ժպիտներ։ Մաղթանքների անվերջ շղթա։ Բարձր տրամադրություն։ DSC_1336Գիտակցումն այն բանի, որ ժողովրդի գոյության պայմանն է խոր գիտելիքը։ Որքան կրթված է հասարակությունը, այնքան առավել լայն են կյանքը կազմակերպելու, բարեկեցությունը ապահովելու, սեփական մշակույթը պահպանելու և զարգացնելու հնարավորությունները։ Այս գաղափարներն են հայ կրթօջախները սերմնացանի պես շաղ տալիս մանուկների հոգում, որ լուսավոր ուղեցույց դառնան նրանց կյանքի երթի համար։DSC_1343